«Զվարթնոց»-ում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Armenpress 11:55, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները սեպտեմբերի 16-ին` ժամը 04.30-ին, օդանավակայանում հայտնաբերել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1974թ. ծնված Ալբերտ Ա.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Ալբերտ Ա.-ն փետրվարի 15-ից ՌԴ Կարաչաևո-Չերկեսկի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am