Բակո Սահակյանն ընդունել է Լիբանանից ժամանած գործարարների

Armenpress 14:42, 16 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում են Լիբանանից ժամանած մոտ վեց տասնյակ հասարակական գործիչներ եւ գործարարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարեւորել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության ներդրումն Արցախի շենացման գործում եւ նրա կողմից իրականացվող աշխատանքները Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում` գյուղատնտեսության եւ գյուղական բնակավայրերի զարգացման ու ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու տարածաշրջանային գործընթացներին` պատասխանելով ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am