Հայաստանի ըմբիշները զբաղեցրել են 3-րդ թիմային տեղը

Armenpress 17:54, 15 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ,15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշները զբաղեցրել են 3-րդ թիմային տեղը Տաշքենդում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում: 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, շնորհիվ հունահռոմեական ոճի ըմբիշներ, 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի եւ 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանի նվաճած ոսկե մեդալների, Հայաստանի ըմբիշները ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրել են 3-րդ տեղը, զիջելով միայն Ռուսաստանի՝ 6 ոսկի, 4 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ, եւ Ճապոնիայի ըմբիշներին, որոնք նվաճել են 4 ոսկի եւ 2 արծաթե մեդալ:

Թուրքիայի թիմը 5-րդ տեղում Է, Ադրբեջանի մարզիկները զբաղեցրել են 6-րդ թիմային տեղը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am