Հայտնի է Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպանի անունը

Armenpress 16:50, 15 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իսրայելյան Haaretz պարբերականը:

Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպան է նշանակվել Դան Ստավը: Նրա թեկնածությունը պետք է հաստատվի Քնեսետի կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am