ԵԱՀԿ-ն ԼՂ հարցով ինտենսիվ բանակցությունների հույս ունի. Անջեյ Կասպրշիկ
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ն հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կմասնակցեն ինտենսիվ բանակցություններին: «Թրենդ»-ի հետ զրույցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հիշեցրել է, որ նման կոչով է հանդես եկել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը` տարածաշրջան կատարած այցի ընթացքում: Կասպրշիկի խոսքով` դրական է գնահատվում կողմերի յուրաքանչյուր նախաձեռնություն և ջանք` այդ գործընթացի առաջխաղացման համար:
ԵԱՀԿ-ն հակամարտող կողմերին ներկայացրել է իր առաջարկներն ու կոչ արել անցնել ինտենսիվ բանակցությունների: «Այժմ կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն գործընթացի առաջխաղացման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Կասպրշիկը` ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աջակցել հակամարտող կողմերին:
Կասպրշիկը նաև դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում և Ուելսում ու հույս հայտնել, որ այդ երկխոսությունը կշարունակվի Ֆրանսիայի նախագահի հրավերով նախատեսվող հանդիպման ժամանակ:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը