Արսեն Ջուլֆալակյանը շոյված է հայրենիքում իր հաղթանակին տրված արձագանքից

Armenpress 12:14, 15 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ,15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի` Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակի պատճառը պարզ է` նա մտածել Էր ոչ միայն մեկ՝ Ռոման Վլասովի, այլ բոլոր մրցակիցների հետ մրցապայքարի մասին: 

Ինչպես Ջուլֆալակյանն ասաց «Արմենպրես» թղթակցին, իր մարզական պարգեւների հավաքածուում պակասում Է միայն օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, բայց մինչեւ 2016թվականի օլիմպիադան նաեւ այլ միջազգային մրցումներ են լինելու: Մոտակա ժամանակ նա կմեկնի Գերմանիա, որտեղ կմասնակցի այդ երկրի ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայի առաջնությանը Աալեն քաղաքի KWC ակումբի կազմում:

Ջուլֆալակյանը նշել Է, որ այսուհետ նա մրցելու Է աշխարհի չեմպիոնի կարգավիճակով, ինչն իրեն լրացուցիչ լիցք կհաղորդի:

Նա նշեց, որ 4 տարի չԷր կարողանում հաղթել օլիմպիական խաղերի, աշխարհի եւ եվրոպական առաջնությունների վճռական մրցամարտերում, այժմ, հաղթելով Տաշքենդում, ինքն այդ բեռը թոթափել Է ուսերից եւ կպայքարի թեթեւացած:

Ջուլֆալակյանն ասաց նաեւ, որ իր համար շատ հաճելի Է, որ Հայաստանում մարզիկների աշխատանքը եւ արդյունքները բարձր են գնահատվում պաշտոնյաների եւ ժողովրդի կողմից, որ իրենց նկատմամբ միշտ ջերմ վերաբերմունք Է ցուցաբերվում:

Նա ասաց, որ 2016 օլիմպիական խաղերին որեւԷ անակնկալի դժվար է սպասել՝ բոլոր հնարավոր մասնակիցները միմյանց լավ են ճանաչում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am