Ճոճվող բարդին արտակարգ իրավիճակի վտանգ էր ստեղծել Նորքում

Armenpress 11:17, 15 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում՝ «Սև քար» ռեստորանի մոտակայքում, ծառը շրջվել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ահազանգը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է սեպտեմբերի 15-ին` ժամը 04.50-ին. փրկարարներն օգնության են հասել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի հատվածից:

Իսկ ճոճվող բարդին արտակարգ իրրավիճակի վտանգ է առաջացրել Երեւանում: Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի այգիների թիվ 257 տան մոտակայքում (Սարալանջի պողոտայի կողմից) գտնվող բարդու ծառը (մոտ 25 մ) թուլացել և ճոճվում է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը և ՀՓՋ-ի ավտոսանդուղքը: Փրկարարների և կանաչապատման ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով ծառը մասնատվել և տեղափոխվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am