Կիևի քաղաքապետի կուսակցությունը միացել է Պորոշենկոյի դաշինքին

Armenpress 16:43, 14 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Ուդառ» կուսակցությունը, որը ղեկավարում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, Գերագույն ռադայի ընտրություններին կմասնակցի Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավորած քաղաքական ուժի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է «Ուդառ» ընդդիմադիր խմբակցության փոխնախագահ Վիտալի Կովալչուկը: «Այսօր «Պյոտր Պորոշենկոյի դաշինք»-ը կհաստատի այն, որ մենք միասնական դաշինքով ենք մասնակցելու ընտրություններին»,-նշել է Կավոլչուկը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am