Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում 220 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Armenpress 13:05, 13 Սեպտեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով   ավելի քան 1300 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ  պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ  զորամասերը հիմնականում հավատարիմ  են մնալով հրադադարի  պահպանման ռեժիմին` պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am