Արթուր Աբրահամը հպարտ է Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակով

Armenpress 11:15, 13 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումից: 

«Հարգելի Արսեն, շնորհավորում եմ փառահեղ հաղթանակիդ առթիվ: Չնայած դժվարություններին և համառ պայքարին՝ դու կարողացար բարձր պահել քո պատիվը, հայրիկիդ պատիվը եւ համայն հայության պատիվը: Քո հաղթանակն այլեւս միայն քոնը չէ, դա բոլորիս հաղթանակն է եւ իրապես արժանի է բարձր գնահատանքի: Դու քո հիանալի օրինակով ճանապարհ ես հարթում շատերի ներկա ու ապագա հաղթանակների համար: Հպարտանում եմ քեզանով եւ մաղթում եմ նորանոր հաջողություններ: Հարգանքներով` Արթուր Աբրահամ»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբիշ, 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 12-ին նվաճեց Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հայ մարզիկը վճռական մրցամարտում 4:0 հաշվով հաղթեց խորվաթ մարզիկ Ժուգային: Ջուլֆալակյանը այս մրցաշարում 5 մրցամարտ անցկացրեց` 3-ում հաղթելով խոշոր հաշվով` այդ թվում` ադրբեջանցի հակառակորդին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am