Ջուլֆալակյանը ջախջախեց ադրբեջանցի մարզիկին

Armenpress 11:32, 12 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ,12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ,75կգ քաշային  Արսեն Ջուլֆալակյանը 9:0 հաշվով հաղթել Է ադրբեջանցի Էլվին Մուրսալինին Տաշքենդում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության իր առաջին մրցամարտում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մրցամարտը տեւել Է ընդամենը 1,5 րոպե:

Իր կատարած երկու ՝4 եւ 5-միավորանոց հնարքների շնորհիվ  Ջուլֆալակյանը վաղաժամ  հաղթանակ Է տոնել այս գոտեմարտում եւ շարունակում Է մրցապայքարը մեդալի համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am