Էրդողանը մեկնել է Բաքու. նրան փոխվարչապետն է դիմավորել

Armenpress 10:05, 3 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Բաքվի օդանավակայանում Էրդողանին և Թուրքիայի առաջին տիկնոջը դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը:

Ադրբեջանում Էրդողանը հանդիպումներ կունենա պաշտոնատար մի շարք անձանց հետ: Կքննարկվեն տարբեր բնագավառներում երկու երկրների համագործակցության հեռանկարները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am