Էլինա Դանիելյանը հաղթանակով ավարտեց Գրան Պրիի 8-րդ տուրը

Armenpress 09:59, 3 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հերթական տուրն ավարտեց հաղթանակով: Մրցաշարի 8-րդ տուրում Դանիելյանը խաղում էր Մումինովա Նաֆիսայի հետ: Պարտիայի 37-րդ քայլին Դանիելյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այս հաղթանակից հետո Դանիելյանը ամրապնդվեց 6-րդ հորիզոնականում: Մրցաշարի 9-րդ տուրում հայ շախմատիստը կխաղա Հու Յիֆանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գրան Պրիի ավարտից 3 տուրի առաջ առաջատարները Հու Յիֆանին և Ջո Վենջոն են, երկուսն էլ Չինաստանից:      



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am