Տրիբունալն արդարացրել Է Ջենարո Գատուզոյին

Armenpress 22:00, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի  Կրեմոնա քաղաքի տրիբունալը արդարացրել Է «Միլան» ֆուտբոլի ակումբի` քրեական քննության տակ գտնվող խաղացող Ջենարո Գատուզոյին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Գոատուզոն մեղադրվում Էր նախորդ մրցաշրջանում «Միլան»-ի մասնակցությամբ պայմանագրային խաղերի կազմակերպման մեջ:

«Գատուզոյին դատապարտելու համար անհրաժեշտ ապացույցներ չկան»,- հայտարարել Է Կրեմոնայի տրիբունալը, որը վարում Էր հետաքննությունը:

Գատուզոն «Միլան»-ի կազմում երկուական անգամ հաղթել Է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաեւ Իտալիայի գավաթի եւ Սուպերգավաթի խաղարկություններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am