Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ կանցկացվի լուսանկարների և կարգախոսների մրցույթ

Armenpress 21:33, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ, Ժողովրդավարության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպում է ժողովրդավարությանն առնչվող լուսանկարների և կարգախոսների մրցույթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ արդարադատության նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժինը, մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր ունեն եռանդ, ժամանակ ու ստեղծագործելու ցանկություն և սիրում են բաց չթողնել ընձեռված հնարավորությունները:

Ժողովրդավարության օրը լրացուցիչ առիթ է ուշադրություն դարձնելու աշխարհում ժողովրդավարության վիճակի վրա: Օրվա համար ամեն տարի ընտրվում է կարգախոս, որն ինչ-որ խորհուրդ ունի: Այս տարվա թիրախային խումբը երիտասարդներն են, քանի որ 15-25 տարեկան երիտասարդները կազմում են երկրի բնակչության քսան տոկոսը, և նրանք հաճախ դուրս են մնում սոցիալ-քաղաքական գործընթացներից: Կարգախոսի նպատակն է ընդգծել ժողովրդավարական գործընթացներում երիտասարդներին ներգրավելու մարտահրավերներն ու հնարավորությունները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարներն ու կարգախոսներն պետք է ուղարկեն մինչև սեպտեմբերի 12-ը` info@moj.am հասցեին, հարցերի դեպքում զանգեն +374 10 380223:

2008 թվականից սկսած Ժողովրդավարության միջազգային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 15-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am