Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան Լիբանանին 3 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրեն

Armenpress 19:29, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան մտադիր են Լիբանանին 3 միլիարդ դոլարի արժողությամբ զենք տրամադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը և Սաուդյան Արաբիայի արքայազն Սալման իբն Աբդալ Ազիզը սեպտեմբերի 1-ին Փարիզում քննարկել են գործարքի մանրամասները:

Գործարքը կստորագրվի մի քանի տեխնիկական հարցեր լուծելուցհետո: Ֆրանսուա Օլանդը նշել է, որ Լիբանանը պաշտպանության կարիք ունի: «Մենք օգնություն կտրամադրենք, իսկ Լիբանանը հոգ կտանի սեփական անվտանգության համար»,- նշել է Օլանդը:

Լիբանանա-սիրիական սահմանին լարվածությունը մեծացել է ԻԼԻՊ խմբավորման իրականացրած գործողությունների հետևանքով:

Սիրիական ճգնաժամը 3 տարուց ավելի է՝ իր ազդեցությունն է թողնում Լիբանանի վրա: Սիրիացի փախստականների թիվը Լիբանանում գերազանցել է 1 միլիոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am