Փրկարարները որոնում են Երևանի` անհետ կորած 20-ամյա բնակչուհուն

Armenpress 13:47, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 2-ին` ժամը 08.56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանուշյան փողոցի թիվ 66/2 տան բնակիչ՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող (ունի լսողության հետ խնդիրներ) 20-ամյա Էլիզա Խոտիկյանը, առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել, վտանգ կա, որ կարող է մոլորվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am