Ոստիկանները ձերբակալել են 74 համարի երթուղայինում դրամապանակ գողացած տղամարդուն

Armenpress 13:34, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1961թ. ծնված Արամայիս Թ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ` գումարով, բանկային քարտով և անձնական իրերով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Թ.-ն օգոստոսի 31-ին թիվ 74 երթուղային միկրոավտոբուսում դրամապանակը գողացել է 1971թ. ծնված Նաիրա Ա.-ի պայուսակից: Կատարվում է հետաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am