Վրաստանը եւ Իրանը վերսկսում են քաղաքական կոնսուլտացիաները

Armenpress 11:40, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում շարունակվում Է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեի այցը, որն սկսվել է սեպտեմբերի 1-ին: Այցի նպատակը Վրաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական ու տնտեսական կոնսուլտացիաների վերսկսումն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչպես հայտնել են Վրաստանի խորհրդարանում, այցի շրջանակներում Ջափարիձեն հանդիպումներ կանցկացնի Իրանի խորհրդարանի խոսնակի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ:

«Ինչպես հայտնի Է, Վրաստանի եւ Իրանի միջեւ գործում Էր անայցագիր ռեժիմ, բայց այնուհետեւ այդ ռեժիմը չեղյալ հայտարարվեց: Մենք մտադիր ենք քննարկել այդ հարցը: Վրաստանը լրացուցիչ կոնսուլտացիաներ կանցկացնի Իրանի հետ, եւ կգտնվի հիմնախնդրի օպտիմալ լուծումը»,-լրագրողներին հայտարարել Է խորհրդարանական կոմիտեի ղեկավարը:

Վրաստանը Իրանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմը չեղարկել Է 2013 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am