Գրան Պրիի հերթական տուրում Դանիելյանը կիսեց միավորը

Armenpress 10:11, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը կես միավոր վաստակեց Գրան Պրիի հերթական տուրում:

Մրցաշարի 7-րդ տուրում Դանիելյանը խաղում էր Ալինա Լ`Ամիի հետ: Գրոսմայստերները կատարեցին 80-ական քայլ և կիսեցին միավորը: Դանիելյանն այս տուրից հետո ունի 3,5 միավոր և բարձրացել է 6-րդ հորիզոնական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր: Հաջորդ` 8-րդ տուրում հայ շախմատիստուհին կխաղաՆաֆիսա Մումինովայի հետ:           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am