Լատվիա-Հայաստան խաղը հետաքրքրություն է առաջացրել

Armenpress 10:10, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Լատվիայի ընտրանու միջև հանդիպման տոմսերն արժեն 5 եվրո: Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերի 3-ին կայանալիք Լատվիա-Հայաստան ընկերական հանդիպմանը, հայտնում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել` այցելելով հետևյալ հղումը: Գաղտնաբառի վանդակում հարկավոր է գրել ARM: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի T U V հատվածները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Լատվիայի ազգային թիմի հետ Հայաստանի հավաքականի հանդիպումը կկայանա սեպտեմբերի  3-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21-45-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am