Հայաստանի և Արցախի Նախագահները մասակցել են Շուշիի երկրաբանության թանգարանի բացմանը

Armenpress 09:38, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել են Շուշի քաղաքում Գ. Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական  թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցին նախագծի իրականացման համար եւ կարեւորել նման թանգարանի նշանակությունն ինչպես Շուշի քաղաքի, այնպես էլ հանրապետության կյանքում՝  նշելով, որ այն պետք է դառնա կարեւոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոններից մեկը:

Միջոցառումներին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am