Բեռլինը Եվրոպայի լավագույն քաղաքն է ընտանեկան հանգստի համար

Armenpress 21:44, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիստական House Trip ընկերությունը ուսումնասիրություն է իրականացրել` պարզելու, թե որն է Եվրոպայում ընտանեկան հանգստի լավագույն քաղաքը: Առաջին հերթին հաշվի է առնվել թանգարանների եւ պատկերասրահների քանակը, որտեղ կարելի է հաճախել ընտանիքի անդամների հետ միասին: Կարեւոր տեղ է  զբաղեցրել քաղաքի անվտանգության ապահովումը, շրջակա միջավայրի աղտոտվածության ցածր աստիճանն ու հանցավորության  մակարդակը: Ուսումնասիրելով այս բնորոշիչները, կազմակերպությունը որոշել է, որ ընտանեկան հանգստի լավագույն  քաղաքը Գերմանիայի մայրաքաղաքը Բեռլինն է: Սա եվրոպական այն քաղաքներից է, որտեղ լուրջ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի մաքրությանը, հանցավորության մակարդակն այստեղ խիստ ցածր է, իսկ թանգարանների եւ պատկերասրահների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսիյսկայա գազետա»-ն քաղաքների լավագույն հնգյակում է նաեւ Վալենսիան, Բուդապեշտը, Լիսաբոնը եւ Մադրիդը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am