Հյուսիսային Կիպրոսում բողոքում են Էրդողանի այցի դեմ

Armenpress 21:30, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՆՊՐԵՍ: Մի քանի տանսյակ կիպրոսցի թուրքեր փողոց են դուրս եկել եւ իրենց անհամաձայնությունը հայտնել` Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հյուսիսային Կիպրոս այցելության հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Հյուսիսային Կիպրոսում իրականացված բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնել Էրդողանի վարած քաղաքականության վերաբերյալ: Բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ ձերբակալվել են, սակայն ժամեր անց նրանց ազատ են արձակել:

Սա Էրդողանի, որպես Թուրքիայի Նախագահ, առաջին արտասահմանյան այցն է: Փորձագետները որեւէ լուրջ ակնկալիք չունեն, որ այցը կնպաստի կիպրական հարցի կարգավորմանը: Այցի ընթացքում Էրդողանը հանդիպել է Կիպրոսի թուրքերի ղեկավար Դերվիշ Էրօղլուի հետ: «Անհնար է, որ մեր մենք մոռանանք Կիպրոսի մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով, Հունաստանն ու Թուրքիան պետք է կատարեն իրենց առջեւ դրված պարտավորվածությունները եւ եթե յուրաքանչյուրն իր գործը կատարի, կիպրական հարցը շատ արագ կլուծվի: Էրդողանը նաեւ հայտարարել է, որ կիպրական հակամարտության կարգավորման հարցը բարձրացնելու է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am