ՖԻՖԱ-ն կքննարկի 2002թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամկետները

Armenpress 20:50, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն արդեն եկող շաբաթ կքննարկի 2022 թվականին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամկետները:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես հայտնի Է` բազմաթիվ երկրների ֆեդերացիաներ կարծիք են հայտնել, որ ամառվա ամիսներին Քաթարում խաղալը անհնար կլինի շոգ եղանակի պատճառով: Միեւնույն ժամանակ, եթե որոշում ընդունվի առաջնությունը ձմռանն անցկացնելու վերաբերյալ, ապա եվրոպական երկրների ֆուտբոլի առաջնություններում  2 ամսվա ընդմիջում  անհրաժեշտ կլինի հայտարարել:

Քաթարի ընտրությունը որպես մրցաշարի անցկացման վայր լուրջ դժգոհություն Էր առաջացրել, մամուլը սկսել Էր խոսել 5 միլիոն դոլարի կաշառքի մասին, որը քաթարցիները վճարել են ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին` աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am