«Գազպրոմ»-ն սկսել Է «Սիբիրի ուժը» գազամուղի կառուցումը

Armenpress 14:52, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-ին տեղի Է ունեցել «Գազպրոմ»-ի կողմից «Սիբիրի ուժը» գազամուղի շինարարությունն սկսելու հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը: Խողովակների առաջին եռակցումը տեղի Է ունեցել Յակուտսկի մերձակա Ուս Խատին գյուղի շրջանում:

Արարողությանը մասնակցել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք սկսում ենք աշխարհում ամենախոշոր շինարարական նախագիծը: Բայց բանը ռեկորդները չեն, այլ այն, որ սա չափազանց կարեւոր նախագիծ Է թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար»,-ասել Է Պուտինը:

«Սիբիրի ուժը» գազամուղը նախատեսված Է Յակուտսկի եւ Իրկուտսկի գազը ներքին շուկային մատակարարելու եւ Չինաստան արտահանելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am