Ֆուտբոլի ազգային թիմն արդեն Լատվիայում է

Armenpress 14:56, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ:  Թիմը հանգրվանել է Ռիգայի «Ալբերտ» հյուրանոցում: Այսօր երեկոյան ազգային ընտրանին կանցկացնի առաջին մարզումը:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում: Խաղի սկզիբը` Երևանի ժամանակով ժամը 21:45-ին: «Արմենպրես» հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա են մեկնել Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը և Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները թիմին կմիանան Լատվիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am