Ուկրաինայի իրադրությանը ռազմական միջամտություն չի լինի. Լավրով

Armenpress 12:19, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների ու դասախոսների հետ սեպտեմբերի 1-ին կայացած ավանդական ամենամյա հանդիպմանը հայտարարել Է, որ Ուկրաինայի իրադրությանը ռազմական միջամտություն չի լինի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Ռազմական միջամտություն չի լինի: Մենք հանդես ենք գալիս այդ ծանրագույն ճգնաժամը, այդ ողբերգությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին»,-ընդգծել Է Լավրովը:

«Այն ամենը, ինչ մենք անում ենք, նպատակամղված Է հենց քաղաքական մոտեցման առաջշարժմանը: Ցավոք, մեր արեւմտյան գործընկերները, ըստ իս, կուրացած են իրադրությամբ, եւ այն ամենը, ինչի մասին հայտարարում եւ ինչ անում են Ուկրաինայի ներկայիս իշխանությունները, ստանում Է Արեւմուտքի աջակցությունը»,-ասել Է Լավրովը:

Նա նշել Է, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը պետք Է պահանջեն Կիեւից՝ դադարեցնել ծանր սպառազինության օգտագործումը խաղաղ բնակչության դեմ: «Գլխավորն այն Է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Կիեւից պահանջեն նույնը, ինչ նրանք պահանջում են մյուս բոլոր հակամարտություններում՝ դադարեցնել ծանր սպառազինության, օդուժի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների, խաղաղ բնակիչների դեմ»,-ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am