Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին մեկնել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում: Խաղի սկզիբը Երևանի ժամանակով ժամը 21:45-ին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա մեկնել են` Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը և Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները կմիանան թիմին Լատվիայում:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ