Լոռիում հակակարկտային 6 կայաններից իրականացվել է 205 կրակոց

Armenpress 10:22, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 6 կայանից Լոռու մարզի Գարգառ, Գյուլաքարակ, Կուրթան, և Մեդոֆկա գյուղերում իրականացվել է 205 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, կրակոցներն իրականացվել են օգոստոսի 31-ին` ժամը 23.45 -ից մինչև 24.00-ն ընկած ժամանակահատվածում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am