Լատվիան հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառման ակտիվ կողմ չի հանդիսանում

Armenpress 18:10, 31 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ,  31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լատվիան չի հանդիսանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Լայմտոդ Ստրաույուման, որի խոսքերը մեջբերում է լատվիական ինտերնետային պարբերականներից մեկը:

«Ես մասնակցում են ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարների հանդիպումներին. Լատվիան չի հանդիսանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը: Ես ամենաակտիվ պետության անունը չեմ նշի, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում առանց ներկաների, անգամ հեռախոսներն են մեզանից վերցնում»,-հայտատարել է Լատվիայի կառավարության ղեկավարը: Նրա խոսքերով, ոչ ոք հետաքրքրված չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, պարզապես ԱՄ-ն ցանկանում է Մոսկվային ցույց տալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am