Ֆրանսիայում ավտոբուսի և բեռնատարի բախումից տուժել է 24 մարդ

Armenpress 15:17, 31 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ,  31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանիսայի հարավում ուղևորատար ավտոբուսիև բեռնատարի բախման հետևանքով ավելի քան 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, ավտովթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը  5.30-ին, Էկս-ան-Պրովանս քաղաքից ոչ հեռու:

Մարոկոյի պետհամարանիշներով ավտոբուսում եղել է 49 ուղևոր` հիմնականում աֆրիկյան երկրների քաղաքացիներ, որոնց թվում եղել է 18 երեխա:

Դեռևս չպարզված հանգամանքներում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 24 անձանցից հինգը երեխաներ են: Բոլոր տուժածները բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են մոտական հիվանդանոցներ: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am