Հրդեհ է բռնկվել Ոսկետափի տներից մեկում

Armenpress 18:59, 30 Օգոստոս, 2014

ԱՐՏԱՇԱՏ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի ճգնաժամային կառավարման կենտրոնից օգոստոսի 29-ի ժամը 22:44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Նարեկացի փողոցի 1-ին տանը հրդեհ է բռնկվել: 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, հրդեհը մարվել է 21:40 րոպեին: Հրդեհի հետեւանքով այրվել է Սանասար Պետրոսյանին պատկանող անասնագոմին կից կուտակված գոմաղբը` 20 ք/մ մակրեսով: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am