Մոտ կես միլիոն ադրբեջանցիներ բուժվում են Իրանում

Armenpress 17:21, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում Իրան են այցելել Ադրբեջանի արդեն մեկ միլինոից ավելի քաղաքացիներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը:

Դեսպանը նշել է, որ նրանցից մոտ 400 հազարը Իրան են այցելել բուժման նպատակով: «Իրանի կողմից Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը բերում է Իրան այցելող Ադրբեջանի քաղաքացիների թվի աճի: Մենք կցանկանայինք, որ Ադրբեջանը եւս վերացներ վիզային ռեժիմը Իրանի քաղաքացիների համար: Ադրբեջանական կողմը մեզ խոստացել է հեշտացնել Իրանի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը», -հայտնել է դեսպանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am