Իսլամիստները պատրաստվում են Թուրքիայի դեմ պատերազմի ուղարկել 4 հազար թուրքերի

Armenpress 16:50, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային զավթած որոշ հատվածներում իսլամական պետություն հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ իր շարքերին միացած 4 հազար թուրքերի Մոսուլում հատուկ նախապատրաստում է Թուրքիայի վրա հարձակվելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Այդընլըք» թերթը:

Հղում կատարելով ռազմական աղբյուրներին` թերթը գրում է, որ ԻԼԻՊ-ը Մոսուլում հատուկ վարժանքներ է անցկացնում Թուրքիայի տարբեր շրջաններից այդ ահաբեկչական խմաբավորմանը միացած թուրքերի հետ:

«Ահաբեկչական կազմակերպությունը Մոսուլում միայն թուրքերի համար նախատեսված վարժանքների կենտրոն է ստեղծել, որտեղ 4 հազարից ավելի թուրքեր են պատրաստվում: Կենտրոնի ֆինանսավորումը կատարում է Սաուդյան Արաբիան: Այդտեղ թուրքերին մեծ աշխատավարձի դիմաց ռազմական գործ են ուսուցանում Թուրքիայում զինծառայությունն ավարտած մասնագետները», -գրել է թերթը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am