ՌԴ-ում աշխատանքային միգրանտները պետք է ունենան բժշկական ապահովագրություն

Armenpress 15:32, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել 2014թ. փետրվարի 12-ին ընդունած աշխատանքային միգրանտների մասին օրենքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, կառավարությունն առաջարկում է հստակեցնել օտարերկրյա աշխատանքային միգրանտների աշխատանքային պայմաններն ու բժշկական օգնության տրամադրման հարցը:

Առաջարկվում է, որ աշխատանքային միգրանտները պետք է ունենան բժշկական ապահովագրություն: Աշխատանքային հարաբերությունների դադարեցնելու մասին էլ աշխատողը պետք է գործատուին տեղեկացնի գրավեր տեսքով` ազատման դիմումը ստորագրելուց երեք օր առաջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am