Պորոշենկոն պահանջել է ԵՄ-ից արձագանքել Ռուսաստանի գործողություններին

Armenpress 14:05, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնում է, որ Եվրամիության առաջնորդները պետք է համապատասխան պատասխան տան Ռուսաստռանի գործողություններին` իր երկրի նկատմամբ: Ինչպես թվիթերյան իր էջում հայտարարել է Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սյատոսլավ Ցագոլկոն, այդ մասին Պորոշենկոն հայտարարել է ԵՄ ղեկավարների հետ Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ: «Ռուսական զորքերի մուտքն Ուկրաինայի տարածք պահանջում է համապատասխան պատասխան ԵՄ-ի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պորոշենկոյի խոսքերն է մեջբերել  Ցագոլկոն:

Ուկրաինայի նախագահը, ով այսօր ժամանել է Բրյուսել, արդեն հանիպում է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ: Ներկա դրությամբ տեղի է ունենում Պորոշենկոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումը, որի ավատին տեղի կունենա բրիֆինգ:    

Ավելի վաղ Ռուսաստանը բազմիցս հերքել ԶԼՄ-ների տարածած լուրերը` Ուկրաինայում ռազմական գործողություններին ռուսական զորքերի մասնակցության վերաբերյալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am