Արարատի մարզում լուծարվել է 5 խորքային հոր

Armenpress 21:00, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարությունը լուծարել է   1070լ/վ ջրթողունակությամբ 5 խորքային հոր, որի արդյունքում ջրի տարեկան խնայողությունը կկազմի է 33.7 մլն խ/մ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավելի մեծ ջրաքանակ արձանագրած 5 խորքային հորերի լուծարման աշխատանքներն իրականացվել են օգոստոսի 29-ին, Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում գտնվող ‹‹Յունիֆիշ›› ընկերությանը պատկանող ձկնաբուծական տնտեսությունում` նախարար Արամայիս Գրիգորյանի ստեղծած աշխատանքային խմբի կողմից:

Աշխատանքային խումբը 2014 թվականի հուլիսի 16-ից առ այսօր ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերը լուծարելու և փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայել է 952լ/վ խորքային ավազանի ջուր /փականային՝ 478լ/վ,  լուծարված՝ 474լ/վ/, ինչը տարեկան կազմում է 30.022.272 մլն խ/մ ջուր:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am