Շարմազանովը Քոչարյանի հարցազրույցը մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում

Armenpress 20:14, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցում նոր շեշտադրումներ չկան և այն մեկնաբանելու անհրաժեշտություն  չկա: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ առաջին անգամ չէ, որ այս կամ այն նախկին բարձրաստիճան պաշտոնյան հարցազրույց է տալիս, և սա էլ ՀՀ երկրորդ նախագահի հերթական հարցազրույցներից մեկն էր: «Այդ հարցազրույցում որևէ նոր շեշտադրում չկա, և մեկնաբանելու անհրաժաշետություն չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Հարցին, թե կիսում է ՀՀ երկրորդ նախագահի տեսակետը Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ, Շարմազանովը պատասխանեց, որ ինքը կիսում է միայն իր կուսակցության տեսակետը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ռուսաստանի Դաշնությունում հրապարակվող  «Նոև Կովչեգ» ռուսալեզու պարբերականին և անդրադարձել բազմաթիվ հարցերի: Քոչարյանն ասել է, թե ՀՀ տնտեսության զարգացման համար բավարար նախադրյալներ չկան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am