Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Armenpress 19:31, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից 2014 թվականի հունիս-օգոստոսին տարբեր տեսակի զենքերից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` միջազգային ահաբեկչության հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի ֆեյսբուքյան էջից:

«Փաստական տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից կրակահերթեր են արձակվել ականանետերից, խոշոր տրամաչափի գնդացիրներից, զենիթաինքնագնաց կայաններից` Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրականացնելով պայթյուններ եւ հրկիզումներ` ուղղված ՀՀ քաղաքացիներին ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, հայկական բնակավայրերի ճանապարհները, հաղորդակցման, կապի միջոցները, գույքը, ցանքատարածքները վնասելուն: Քրեական գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ էլ շարունակվում է նախաքննությունը»,- ասվում է գրառման մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am