«Օլիմպիակոս»-ը հայտնվել է հետաքրքիր խմբում. Գևորգ Ղազարյան

Armenpress 15:32, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և հունական «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի կարծիքով, «Օլիմպիակոս»-ը հայտնվել է հետաքրքիր խմբում:

«Մենք պետք է կարողանանք իրացնել մեր ներուժը և անմնացորդ աշխատենք` արդյունքի հասնելու համար և դրանով ուրախացնենք մեր երկրպագուներին: Մենք  հայտնվել ենք հետաքրքիր խմբում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Facebook-ի իր էջում գրել է Ղազարյանը:

Ֆուտբոլի Չեմպիոների լիգայի վիճակահանությունից հետո հունական «Օլիմպիակոս»-ին բաժին են հասել Մադրիդի «Ատլետիկո»-ն, շվեդական «Մալմյո»-ն և իտալական «Յուվենտուս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am