Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում հայտարարել Է, որ Արեւմուտքի պատժամիջոցները չեն ազդի երկու երկրների ժողովուրդների վրա

Armenpress 15:15, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատժամիջոցները դրսից ճնշում գործադրելու եւ քաղաքականություն պարտադրելու անօրինական միջոց են, բայց դրանք ազդեցություն չեն գործի մեր երկրների ժողովուրդների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին Մոսկվայում հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:

«Պատժամիջոցները դրսից ճնշում գործադրելու եւ քաղաքականություն պարտադրելու անօրինական միջոց են եւ հակասում են միջազգային նորմերին: Դրանք նաեւ ոչ մի արդյունք չեն տա: Պատժամիջոցների պատճառով Իրանի միջուկային ծրագրի ակտիվությունը չի նվազել ու չի նվազի»,-ասել Է նա:

Զարիֆը նշել Է, որ «եթե պատժամիջոցների սահմանման սկզբում Իրանում կար 200 ցենտրիֆուգ, այժմ դրանք 20 հազար են»: «Դրանք կարող են ճնշում գործադրել երկրի ժողովրդի վրա, բայց ոչ ավելին: Կարծում եմ, որ Ռուսաստանի ժողովուրդը եւս պատրաստ Է դիմանալ այդ ճնշմանը իր օրինական իրավունքները պաշտպանելու համար»:

«Դա չի նշանակում, որ մենք այժմ ցանկանում ենք պատերազմել աշխարհի դեմ, մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի ամենաբարձր քաղաքական մակարդակով լուծենք Իրանի խնդիրները: Բայց դա չի նշանակում, որ պատժամիջոցները կարող են ազդել մեր երկրների ժողովուրդների վրա»,-ընդգծել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am