ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով նոր կոմիսարն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի սեպտեմբերի 4-ին

Armenpress 13:39, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով նոր գերագույն կոմիսար Զեյադ Ռաադ ալ Հուսեյնն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի սեպտեմբերի 4-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունում:

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գործող գերագույն կոմիսար Նավի Պիլեյն իր վեցամյա մանդատն ավարտում Է օգոստոսի 31-ին:

Ներկայում արքայազն Զեյադ Ռաադ ալ Հուսեյնը ՄԱԿ-ին առընթեր Հորդանանի մշտական ներկայացուցիչն Է: Մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության ղեկավարի պաշտոնի համար նրա թեկնածությունը հունիսի սկզբին առաջարկել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am