Օբաման սեպտեմբերին Պորոշենկոյին կընդունի Վաշինգտոնում

Armenpress 10:45, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերին այցով կժամանի Վաշինգտոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

«Ես մտադիր եմ նախագահ Պորոշենկոյին հաջորդ ամսին ընդունել Սպիտակ տանը»,- ասել է Օբաման:

Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ Պորոշենկոն ԱՄՆ-ի նախագահի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել է երկկողմ հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը սեպտեմբերի 4-5-ը տեղի է ունենալու բրիտանական Ուելսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am