Ռոնալդուն լավագույնն է Եվրոպայում

Armenpress 21:17, 28 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է:

Մոնակոյում կայացավ Եվրոպայի 2013/14 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը: Մադրիդցու հետ առաջատարի տիտղոսի համար պայքարում էին նաև Արիեն Ռոբենը և Մանուել Նոյերը:

«Անցած մրցաշրջանը հրաշալի էր: Ես հպարտ եմ իմ թիմով, իմ մարզով և մեր երկրպագուներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխության ժամանակ ասաց Ռոնալդուն:

Եվրոպայի լավագույն կին ֆուտբոլիստի ընտրությունը կատարվեց գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբի երեք ֆուտբոլիստների միջև: Հաղթող դարձավ Նադինե Կոնսլերը: Վերջինս Գերմանիայի ազգային հավաքականի անդամ է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am