Աբովյանում «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի

Armenpress 17:32, 28 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 27-ին` ժամը 18.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am