Ուկրաինայի արեւելքում աշխարհազորայինների շարքերում վռվում են շուրջ 3-4 հազար կամավորներ Ռուսաստանից

Armenpress 12:39, 28 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել Է, որ աշխարհազորայինների շարքերում կան շուրջ 3-4 հազար ռուսաստանցի կամավորներ: «Նրանցից շատերը մեկնել են, բայց մեծամասնությունը մնացել Է»,- հայտնել Է նա իր ուղերձի ընթացքում, որը հեռարձակել Է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

«Այսօր շատ շատ հարցեր են տալիս, թե ինչպես կարող Էր պատահել, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության բանակը ցաքուցրիվ կիսապարտիզանական ջոկատներից վերածվել Է հզոր զնվորական կազմակերպության, որն ունակ Է ոչ միայն դիմակայելու ուկրաինական զինված ուժերին, այլեւ հաղթելու նրանց մարտադաշտում,- նշել Է Զախարչենկոն:- Կիեւում եւ Արեւմուտքում կրկնում են Ռուսաստանի ռազմական ներխուժման մասին, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնեն այն խոշոր պարտությունները, որոնք ուկրաինական բանակը կրում Է արդեն ոչ մեկ ամիս: Մենք երբեք չենք թաքցրել, որ աշխարհազորայինների մեջ կան շատ ռուսաստանցիներ, առանց որոնց օգնության մեզ համար շատ դժվար, ավելի բարդ կլիներ պատերազմ մղելը», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am