Նանկին-2014 .Հայասաստանի ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել

Armenpress 15:38, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբիշները երկու բրոնզե մեդալ նվաճեցին Նանկինում ավարտին մոտեցող պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 54կգ քաշային Վաղինակ Մաթեւոսյանը բրոնզե պարգեւի համար մրցամարտում հաղթել Է յեմենցի Իբրահիմ ալ Շեքամին, իսկ 76կգ քաշային Սարգիս Հովսեփյանը՝ կոլումբիացի Կարլոս Մեդոսային:

Այսպիսով, Հայաստանի մարզիկները Նանկինում նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am