Ռումյան Հովսեփյանը համալրեց Դոնեցկի «Մետալուրգ»-ի շարքերը

Armenpress 10:27, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Երևանի «Բանանց»-ի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը համալրեց Դոնեցկի «Մետալուրգ»-ի շարքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Երևանի «Բանանց» ակումբը:

Հովսեփյանը Հայաստանի ազգային թիմի կազմում իր նորամուտը տոնեց մայիսին, երբ նորանշանակ մարզիչ Բեռնար Շալանդը նրան հրավիրեց ազգային հավաքական: Ռումյան Հովսեփյանը այն ֆուտբոլիստների թվում է, ովքեր հրավիրվել են Լատիվայի և Դանիայի հետ կայանալիք խաղերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am