Կալիֆորնիայում երկրաշարժից տուժածների թվում կան նաև հայեր

Armenpress 10:31, 26 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում օգոստոսի 24-ին տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունն ու թիվը ճշտվում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 26-ի ժամը 06.30-ի դրությամբ երկրաշարժից տուժածների թվաքանակը 207 է, վնասվել է 100-ից ավելի շինություն: Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2.5 - 3.6 մագնիտուդով ուժգնությամբ:  ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թվաքանակը շարունակում է աճել:

Օգոստոսի 24-ին` ժամը 03.20-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am